Search
Close this search box.

Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար է խոստանում «Ալ Քաիդայի» պարագլուխների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մինչև 10 միլիոն դոլար է հասցրել  պարգևատրումը «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման երկու պարագլուխների վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրողներին, հայտնում է ԱՄՆ-ի արտգործնախարարության կայքը:

Ըստ կայքի՝ խոսքը Աբդուլ Ահմեդ Աբդուլի և Սայիֆ ալ Ադլի մասին է, ովքեր մեղադրվում են 1998 թվականին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի և Տանզանիայի այն ժամանակվա մայրաքաղաք Դար էս Սալամի ամերիկյան դեսպանատներում պայթյուն կազմակերպելու համար: Ահաբեկչական գործողությունների հետևանքով 224 մարդ զոհվել էր: