Search
Close this search box.

Բնակիչները փակել են Սարավանից Ամուլսար տանող ճանապարհը

Ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գնդեվազ, Կեչուտ և Ջերմուկ համայնքների բնակիչները իրենց մարմնով փակել են Սարավանից դեպի Ամուլսար գնացող ճանապարհը։ Լիդիանի սադրիչ հանցագործները ուզում են զոռով աշխատել և մուտք են գործել Ամուլսար՝ որպեսզի ավիրեն և կիաստ թողած գործը ավարտին հասցնեն։
Հիշեցնենք, որ կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Ամուլսարի համար տրված Լիդիանի բոլոր փաստաթղթերը։ Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում տեղի ունենցած հանդիպման ժամանակ համոզվեց, որ Լիդիանը կառավարությանը չի պատրաստվում ժամանակ տալ այս կոնֆլիկտը լուծելու համար։ Լիդիանը երկու ամիս շարունակ շանտաժի ու սպառնալիքի լեզվով է խոսել թե կառավարության հետ, թե տեղի բնակիչների հետ։
Ամուլսարը մնալու է սար, ինչքան էլ որ ինֆարկտ ստանանք։ Պետությունից ոչ մի կոպեկ չեք ստանալու, փոխարենը ձեր սաղ կոռուպցիոն գործարքները հանելու ենք ջրի երես, բան չմնաց մի քանի օր․…