Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արթուր Վանեցյանն այցելեց ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր

Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելեց ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր:
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները:
Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձավ առկա խնդիրներին:
Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշեց իր դիտողությունները և հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ:

Այցի ընթացքում քննարկվեցին նաև Սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները: Տնօրենը շեշտեց, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը շրջեց նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղավ ավտոպարկում, ծանոթացավ սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին: