Search
Close this search box.

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մեկնել է Բելառուս

Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը մեկնել է Բելառուս, որտեղ օգոստոսի 10-ին և 12-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Բելառուսի Մ19 հավաքականի հետ,  տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հանդիպումների սկիզբը համապատասխանաբար ժամը 19:00-ին և 12:00-ին է:

Հայաստանի Մ19 հավաքականը Բելառուս  է մեկնել հետևյալ կազմով`

Հարություն Մելքոնյան («Փյունիկ»), Կարեն Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Միրոյան («Բանանց»), Կարեն Մուրադյան («Փյունիկ»), Վոլոդյա Սամսոնյան («Արարատ»), Արսեն Եղիազարյան («Բանանց»), Արման Ղազարյան («Բանանց»), Էմմանուել Ներսես Օդեմիս («Ստադ Նիոն», Շվեյցարիա), Էրիկ Ավետիսյան («Բանանց»), Էդիկ Կիրակոսյան («Լոկոմոտիվ»), Աքսել Տաչեդջյան («Փարիզ», Ֆրանսիա), Սերգեյ Մկրտչյան («Բանանց»), Արամ Խամոյան («Լոկոմոտիվ»), Մարտին Գրիգորյան («Գանձասար-Կապան»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Նարեկ Գրիգորյան («Բանանց»), Գրենիկ Պետրոսյան («Փյունիկ»), Դիրան Արամ Բեբեքյան («Ռեալ Սոլթ Լեյք», ԱՄՆ), Սուրեն Հարությունյան («Փյունիկ»), Դավիթ Փարեմուզյան («Բանանց»), Ֆելիքս Խաչատրյան («Բանանց»), Արամ Քոլոզյան («Արարատ-Արմենիա»):