Search
Close this search box.

Սպիտակի ոլորաններում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ մայորը. նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Գրիգորյանն իր վարած Mercedes ML մակնիշի 84 DD 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր: