Search
Close this search box.

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը Իտալիայից վերադարձել է Երեւան եւ մեկնել Արցախ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում:

Արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է:

Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատեց տեղեկությունները, որ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասաց նա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: