Search
Close this search box.

«ժողովուրդ». Սամվել Բալասանյանի ընկերությունում վախեցած են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․  «Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 86 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս կիսամյակում պետական բյուջե վճարել է ավելի քան 650 մլն 372 հազար դրամ հարկ ու տուրք`անցած տարվա ավելի քան 564 մլն 79 հազար դրամի դիմաց:

Նկատենք, որ քաղաքապետի հետ կապ ունեցող ընկերության հարկային վճարումները զգալի ավելացել են այս տարվա երկրորդ եռամսյակին, առաջին եռամսյակի համեմատ, 450 մլն դրամով: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հարկային վճարումների ավելացումը կապված է ՊԵԿ-ի կողմից վերջերս իրականացրած գործողությունների հետ, երբ բացահայտվել էր, որ «Գյումրի գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ հարկ»: