Search
Close this search box.

Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ օր առաջ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից, հաղորդում է Daily Mail-ը: 25-ամյա ֆուտբոլիսն այդ մասին հայտնել է նաեւ թիմակիցներին:

«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում հիմա վաճառել Պոգբային, քանի որ չի ստացել համարժեք առաջարկ եւ չունի հավասարազոր փոխարինող:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ մերժել է «Բարսելոնայի» առաջարկը: Կատալոնական ակումբը ցանկանում է վճարել 50 միլիոն եվրո եւ «Մանչեսթեր Յունայթեդին» հանձնել նաեւ պաշտպան Իերի Մինային եւ կիսապաշտպան Անդրե Գոմեշին