Search
Close this search box.

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը դիմել է ՀՀ վարչապետին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ միջոցառմանը ՀՀ Վարչապետ պրն. Ն. Փաշինյանը խոսեց օրինականության ապահովման մասին, ոմանք այդպես էլ չեն ընկալել կամ գուցե անտեղյակ են և չեն հասկանում, որ կոստանյանական էպոխան ոչ միայն դատաիրավական համակարգում, այլև դատախազությունում ավարտված իրողություն է…

Եվ այն պաշտոնյանները՝ ովքեր օրինականության դեմ «պարտիզանական» մարտեր են մղում «դատապարտվելու են» անհաջողության:

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Այն որ ՀՀ Նախագահի 2013թ. հոկտեմբերի 15 ՆՀ- 264 –Ա հրամանագիրը ոչ իրավաչափ իրավական ակտ է, դա անվիճելի է:

Անվավեր է այն ոչ իրավաչափ ակտը, այդ թվում նաև ՀՀ նախագահի հրամանագիրը, որն ընդունվել է՝ օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ դատախազությունը պարզել և հաստատել են, որ ՀՀ նախագահի հրամանագիրը հակասել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Է. Տարասյանի կողմից ՀՀ Նախագահին գրված իմ դիմումը հասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ արդարադատության նախարարություն:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությունը բացարձակ ծաղրանք է օրինականության նկատմամբ, իսկ ՀՀ արդարադատության նախարարի գրությունն ուղղակիորեն փաստում է, որ …«Հանրապետության նախագահը, ի տարբերություն 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության, չունի գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու և ազատելու սահմանադրական լիազորություն, հետևաբար, Հանրապետության նախկին նախագահի՝ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության հիման վրա ընդունված գլխավոր դատախազի տեղակալին ազատելու մասին հնամանագիրն անվավեր ճանաչելու հարցը Հանրապետության նախաագահի կողմից քննարկման ենթակա չէ:
Բացի այդ, Սահմանադրության 176-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով, իսկ «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածից բխում է, որ գլխավոր դատախազի տեղակալը նշանակվում է գլխավոր դատախազի կողմից…»:

Իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե այդ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:

Ես խնդրում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Է. Տարասյանին ՀՀ արդարադատության նախարարի գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազություն: Միաժամանակ խնդրում եմ քննարկել և ինձ պարզաբանել 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության հիման վրա ընդունված գլխավոր դատախազի տեղակալին ազատելու մասին հրամանագիրն անվավեր ճանաչելու հարցը, եթե ոչ ՀՀ Նախագահի, ապա որ պետական մարմնի կողմից կարող է անվավեր ճանաչվել:

Իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե այդ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:

Ես պաշտոնապես դիմում եմ ՀՀ Վարչապետին և նրա աշխատակազմին խնդրելով քննարկել՝ ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու ՀՀ Նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու հարցը:

Առավոտյան այս դիմումը կից հիմնավորումներով կմուտքագրեմ և կփոխանցեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմին…