Search
Close this search box.

Իտալիայում ձերբակալվել է 50 մաֆիոզ

Իտալիայի հարավում ձերբակալվել են խոշորագույն հանցավոր կազմակերպություններից մեկի 50 անդամներ։ Ձերբակալությունները կատարվել են «Սակրա կորոնա ունիտա» խմբավորման դեմ ուժայինների գործողության ընթացքում։

Ձերբակալվածները մեղադրվում են առանձնակի ծանր հանցագործությունների իրականացման մեջ։ Նրանք մեղադրվում են սպանությունների, թմրանյութերի և զենքի առևտրի ու պահման համար։

Գործողությունը սկսվել է ոստիկանության հետ համագործակցելու մաֆիոզներից մեկի համաձայնությունից հետո։ Հետաքննությունը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերին, ձերբակալությունները կատարվել են Ապուլիայի տարածաշրջանի երեք նահանգներում։