Search
Close this search box.

Սևանում փրկարարները վերսկսել են նավակով ափից հեռացած ընտանիքին օգնություն գնացած տղամարդու որոնումները

Սևանում փրկարարները վերսկսել են ափից նավակով հեռացած ընտանիքին լողալով օգնություն գնացած տղամարդու որոնումները։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ջրափրկարարները ջրից դուրս էին բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել:

Shamshyan.com կայքը հայտնել էր, որ ափից հեռացածները ընտանիքի անդամներ են, իսկ օգնության գնացած քաղաքացին՝ ընտանիքի հայրը։