Search
Close this search box.

Եղեգնաձորում ու Երեւանի տարբեր թաղամասերում ուժգին քամու հետեւանքով ծառեր են կոտրվել

Օգոստոսի 3-ին, ժամը 17:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ծառը քամու հետևանքով ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհը երկկողմանի անանցանելի է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Եղեգնաձոր հատվածի 118-րդ կմ-ին ծառի ճյուղերն ընկել են ճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ավտոճանապարհից՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

Օգոստոսի 3-ին, ժամը 17:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավթի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառի ճյուղը քամուց կոտրվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և տեղափոխել անվտանգ տարածք:

Մեկ այլ ահազանգ ստացվել է օգոստոսի 3-ին, ժամը 16:51-ին : Հայտնել են, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է մայթեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառի ճյուղը տեղափոխել են անվտանգ տարածք: