Search
Close this search box.

Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի նոր գլխավոր մարզչի անունը

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչն է Վադիմ Վիկտորի Սկրիպչենկոն: Սկրիպչենկոն ծնվել է Բելառուսում, 42 տարեկան է: Ֆուտբոլային կարիերան սկսել է 1992 թվականին և հանդես է եկել ռուսական և բելառուսական մի շարք անվանի ակումբներում: Եղել է Բելառուսի երիտասարադական և ազգային հավաքականների անդամ:

Մարզչական կարիերան սկսել է 2008 թվականից՝ Բելառուսի «ԲԱՏԵ» ակումբում:
2011-2013 թվականներին եղել է բելառուսական «Մինսկ» ակումբի գլխավոր մարզիչը և 2013 թվականին ակումբի հետ նվաճել է Բելառուսի Գավաթը:
Գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Ուրալ», «Կռիլյա Սովետով» և «Անժի» ակումբները: Նրա գլխավորությամբ Ուրալը զբաղեցրել է Ռուսաստանի առաջնության 8-րդ հորիզոնականը, ինչը համարվում է ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշը:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Անժի» ակումբի գլխավոր մարզիչը: Ունի մարզչական Pro արտոնագիր: