Search
Close this search box.

ՀՀԿ-ն ստորագրություններ է հավաքում Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար

Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցությունը ստորագրություններ է հավաքում 2008 թ. մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար:

Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հայտնել են ՀՀԿ աղբյուրները, խոսքը գրավի ոչ մեծ գումարի մասին է՝ ընդամենը
500 հազար դրամ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ նախաձեռնությանը կմիանան այլ
խմբակցություններից պատգամավորներ:

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները մտադիր են Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը
Վերաքննիչ դատարանում բողոքարկել արդեն այսօր:

ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է նաև, որ Քոչարյանին կալանավորելու հարցը մտադիր է
բարձրացնել նաև միջազգային ատյաններում: Քոչարյանն իր մեղքը չի ընդունում՝ գործը համարելով քաղաքականացված և շինծու: