Search
Close this search box.

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 100 չվերթ է հետաձգվել

Ճապոնիայում առնվազն 16 մարդ է վիրավորվել անցած գիշեր երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում գրանցված «Ջոնդարի» թայֆունի պատճառով, հայտնում է ТАСС-ը:

Մի քանի մարդ վիրավորվել է, երբ ուժեղ ալիքը հարվածել է Օդավար քաղաքի մերձափնյա փողոցով ընթացող ավտոմեքենաներին:

Թայֆունի հետևանքով չեղարկվել է ավելի քան 140 ներքին չվերթ: Որոշ երկաթուղային ուղղություններով դադարեցվել է գնացքների երթևեկությունը:

Էլեկտրահաղորդակցման գծերի վնասվելու պատճառով առանց լույսի են մնացել տասնյակ հազարավոր տներ: Միե պրեֆեկտուրայում առանց էլեկտրականության է մնացել 78,3 հազար տուն, Այչի պրեֆեկտուրայում՝ 40,8 հազար, Սիձուոկեում՝ 17 հազար:

Ճապոնիայի տարածքով «Ջոնդարի» թայֆունը շարժվում է 35 կմ/ժ արագությամբ՝ արևմտյան ուղղությամբ:

Իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են սողանքների վտանգի մասին: