Search
Close this search box.

Արտաշատում գազային ճնշում և 11 մետրանոցի իրացում Հովիկ Աբրահամյանի դարպասին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կարեն Գագիկի Բենիամինյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Կարեն Բենիամինյանը Արարատի ՀՀԿ երիտթեւի ղեկավարն է։ Նրա հայրը ՀՀԿ շրջանային կառույցի ղեկավարն է: Նա Հովիկ Աբրահամյանի հակառակորդ Գազի Հովոյի սանիկն է, «Էյ-Ի-Ջի» գազի ներտնային սպասարկման ծառայության մարզային պատասխանատուն։
Այսպիսով, Արտաշատի ապագա քաղաքապետը հայտնի է, ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերին: Մինչ այդ Արտաշատի քաղաքապետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում էր Հովիկ Աբրահամյանի հավատարիմ թիմակիցը:
Սա ոչ այլ ինչ է, քան 11 մետրանոց` դարպասի գրավումով:

ArmLife.am