Search
Close this search box.

Կալանավորել, 250 դոլար էլ դնել դոշին. Խաչատուրովը նաև քառօրյա պատերազմի զոհերին է պատասխանատու

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց: Յուրի Խաչատուրովին միայն այս գործով չէ որ հասարակական պահանջ է հնչել ենթարկել քրքական պատասխանատվության:

Ապրիլյան պարտերազմից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մասին տեղեկատվություն տարածվեց, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին, չնայած որ Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանը նա այդ տեղեկատվությունը համարել էր սուտ:

Քառօրյա պատերազմից հետո հասարակությանը հուզող հիմնական հարցերից մեկը մնաց առկախ, ինչպե՞ս է ստացվել, որ մեր հետախուզությունը ժամանակին չի նախազգուշացրել ազերիների հարձակման մասին, որն էլ հանգեցրել է առաջին օրվա դրությամբ զոհերի մեծ քանակին:

Հասարակությունը դրանում մեղադրեց մեր հետախուզությանը, հնչեցին կարծիքներ, որ տվյալ գերատեսչության ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Սակայն նաև հրապարակումներ եղան, որ մեր հետախուզությունը ոչ միայն իր պարտականություններն է պատշաճ կատարել, այլև հարձակման մասին ժամանակին տեղեկացրել է բանակի ղեկավարությանը:

Այսպես՝ ըստ մամուլի հրապարակումների

Ապրիլի 1-ին երեկոյան ժամը 18:00-ին, հայոց բանակի գենշտաբի պետ Խաչատուրովը իր համար հանգիստ բիլիարդ էր խաղում իրեն պատկանող «էյֆեր» բիլիարդի սրահում:

Նրան ընկերակցում էին Կարեն Ճշմարիտյանը և Զորիկ անունով ևս մի պաշտոնյա:

18:30-ին բիլիարդի սրահ է մտնում Խաչատուրովի օգնականը և զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ սկսվել է ազերիների լայնամասշտաբ տեղաշարժ:

Գենշտաբի պետը այս լսելուց հետո, բառացի կարգադրում է ուշադրություն չդարձնել:

19:30-ին օգնականը նորից է մտնում սրահ և զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ ազերիների տեղաշարժը աննախադեպ է, մարդաշատ և լայնամասշտաբ:

Գենշտաբի պետից ստանում է նույն պատասխանը, ուշադրություն մի դարձրեք:

20:00-ին օգնականը նորից է մտնում սրահ և հայտնում, որ հետախուզությունը հայտնում է, որ ազերիների լայնամասշտաբ տեղաշարժի հետ միասին սկսվել է նաև զինտեխնիկայի տեղաշարժ, որ ազերիները ծանր հրետանին մոտեցնում են առաջնագծին, որ ռմբակոծման հավանականությունը շատ բարձր է:

Օգնականը նաև զեկուցում է, որ հետախուզությունը պնդում է, որ պետք է հայտարարել համար առաջին տագնապ և զինվորներին հետ քաշել առաջնագծից, որպեսզի հրետակոծման ժամանակ զոհեր չտանք, սա, ի դեպ, ռազմական ստրատեգիա է:

Խաչատուրովը նորից է հրամայում ոչինչ չձեռնարկել և ժամը մեկ զեկուցել իրեն, որից հետո խփում է իր վերջին հաղթական գնդակը՝ Կարեն Ճշմարիտյանի հետ խաղացվող բիլիարդի պարտիայում, և վերջինիցս պահանջում «Մակալլան» տեսակի պարտված խմիչքը:

Ապրիլի 2-ին գիշերը ժամը երկուսին, ազերիները հրետակոծեցին ԼՂՀ սահմանը, հարձակմանը անտեղյակ զինվորները մնացին ռմբակոծման տակ՝ խրամատներում, ունեցանք 100-ից ավելի զոհ.

Զինվորների մեծ մասը զոհվել են հենց հրետակոծման արդյունքում, այն ժամանակ, երբ հավանաբար հայոց բանակի գենշտաբի պետ Խաչատուրովը ըմբոշխնում էր Կարեն Ճշմարիտյանի կրված  «Մակալլան» տեսակի 250 ԱՄՆ դոլար արժողությամբ կոնյակը:

Տարօրինակ չէ՞, որ քառօրյա պատերազմի չորրորդ օրը Հայաստանի ԳՇ պետը Մոսկվայում հանդիպում է Ադրբեջանի ԳՇ պետի հետ, իսկ Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, թե տեղյակ չէր մանրամասներից:

Այժմ ժամանակ նույնիսկ պահանջ կար շատ արագ պոկել նրա «պագոնները», կալանավորել, իսկ 250 դոլարն էլ դնել դոշին:

ArmLife.am