Search
Close this search box.

Տեսնես Ռեյգանն ի՞նչ վատություն է արել Սասուն Միքայելյանին

«Տեսնես Ռեյգանն ինչ վատություն ա արել Սասուն Միքայելյանին, որ Կարգին Հայկոյին համեմատում ա Ռեյգանի հետ, թե բա Ռեյգանն էլ դերասան ա եղել», ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ինքնաառաջադրված քաղաքապետի չորս թեկնածուների, որոնցից մեկն էլ «Կարգին Հայկոն» էր` դերասան Հայկ Մարությանը:

Նա ներկայացրել է քաղաքի հետագա զարգացման մասին իր ծրագիրը: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում դերասանին քաղաքապետի պաշտոնում, Սասուն Միքայելյանն ասաց, որ շատ քաղաքական գործիչներ կան, որ նախկինում դերասան են եղել ու վերջին շրջանին իրեն բնորոշ ագրեսիվությամբ պատասխանել. «Ծրագրերը ներկայացրել են, մարդիկ իրենց գնահատականը կտան, ես Հայկոյի ծրագիրը գամ քեզ ներկայացնե՞մ»: