Search
Close this search box.

Տեսանյութ. Էդուարդ Բաբայանը կմնա կալանավորված, գործընթացը պատգամավորները քաղաքական են որակում

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը կմնա կալանավորված: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ այսօրվա նիստում դատարանը մերժել է Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու միջնորդությունը:Սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է, պնդում են Ծառուկյան խմբակցության պատգամավորները, իսկ փաստաբանը զարմացած է որ Վերաքննիչ դատարանը 50 միիլոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու առաջարկը մերժեց:

Այս գործով երեկ հարցաքննվել է տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։ Էդուարդ Բաբայանը, հիշեցնենք, 22 օր է անազատության մեջ է: Նա մեղադրվում է Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո, Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը: Մինչ օրս էլ շարունակում է հերքել: Երեկ նա այդ ամենը մանրամասն ներկայացրել է դատարանին: Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Վյաչեսլավ Հարությունովը համոզմունք էր հայտնել, որ արդար վճիռ կկայացվի եւ էդուարդ Բաբայանը այսօր դուրս կգա անազատությունից։