Search
Close this search box.

Մանրամասներ, թե ինչու են բերման ենթարկել Կարո Եղնուկյանի երեխաներին

Այսօր առավոտից բերման ենթարկված Կարո Եղնուկյանի երեխաներին քիչ առաջ ազատ են արձակել: Նրա դուստր՝ Հռիփսիմե Եղնուկյանը նշել է, որ ցանկացել են գիտաժողովին մասնակից սփյուռքահայերի մոտ իրազեկման ակցիա իրականացնել.«Կարո Եղնուկյանն ու Ժիրայր Սեֆիլյանը սփյուռքահայերն են՝ Սփյուռքից վերադարձած Հայաստան: Եվ իրենք այս պահին քաղաքական պատճառներով գտնվում են բանտում: Մեր ցանկությունն է, որ  համաժողովին մասնակցող սփյուռքահայերը գիտակցեն, թե ինչքան լուրջ խնդիրներ ունենք մենք Հայաստանում՝ ունենալով մոտ 65 քաղբանտարկյալ: Մենք 5 հոգի էինք, գիտեինք, թե երբ էին մեր հայրենակիցները շարժվելու հյուրանոցից և թռուցիկներ էինք պատրաստել, որ բաժանեինք: Բայց ոստիկանությունը շատ արագ արձագանքեց և մեզ բերման ենթարկեց»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ վերջին պահին են իմացել Հանրապետության հրապարակում ռումբի տեղադրման լուրի մասին: Հենց այդ հիմքով էլ նրանց տարել են ոստիկանություն, բայց քանի որ ռումբ չի հայտնաբերվել՝ ընտանիքի անդամներին բաց ենթողել:

ArmLife.am