Search
Close this search box.

ԱԱԾ-ն կասեցրեց Մանվելի Գրիգորյանի թռիչքը. «ախրանիկը» թռավ մենակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ArmLife.am-ը բացում է էջ, որտեղ ներկայացնելու ենք Մանվել Գրիգորյանի կողմից Էջմիածնում հաստատված ավազակապետական ռեժիմի մասին պատմող պատմություններ: Մեր այս նախաձեռնության հերթական արձագանքողը մի քանի դրվագ է ներկայացնում Էջմիածնի հետմանվելյան շրջանից.

«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո Էջմիածնում որոշ «դրվածքներ» փոխվել են. նախ էջմիածնի շուկայում առևտուր իրականացնողները, որ տարիներ շարունակ, այսպես ասած, Մանվելի ընտանիքին հարկ էին վճարում, հիմա դադարել են «Մանվել Գրիգորյան» հարկատեսակը`տեղի փող կոչվածը, վճարել Մանվելի ընտանիքին: Տևական ժամանակ է, որ Մանվելի ընտանիքին «նալոգ» չեն վճարում Էջմիածին-Երևան տաքսու վարորդները: Այդ հարկն էլ բաժին էր հասնում Գրիգորյանի որդուն` Արմանին, ով «բարի» ժամանակներում, չնայած իր երիտասարդ տարիքին, զբաղեցնում էր Էջմիածնի ԵԿՄ նախագահի պաշտոնը: Ի դեպ, Մանվելի ձերբակալությունից հետո փակվեց նաև Արմանի տիկնոջ բիզնեսը`գեղեցկության սրահը:

Փաստացի, էջմիածնում աստիճանաբար թոթափվում են «մանվելիզմի» լծից: Ամենահետաքրքիրն այն է, որ «մանվելականները» հրաժարվում են անգամ ժամանակին իրենց մեքենաների քար ծակողպետհամարանիշերից, իսկ Մանվել Գրիգորյանի անվտանգության աշխատակիցներն ընդհանրապես ընդհատակում են: Էջմիածնեցիք նրանց անգամ խոշորացույցով չեն գտնում, գիտեն միայն, որ նրանցից մեկի բախտը բերել է, նա հունիսի 24-ին, Մանվելի ձերբակալությունից ուղիղ մեկ շաբաթ հետո, թռավ Ֆրանսիա, միչդեռ գնված էր եղել երկու տոմս` մեկն էլ Մանվել Գրիգորյանի համար: Բայց ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ` ԱԱԾ-ն կասեցրեց Մանվելի թռիչքը, և Մանվելի «ախրանիկը» թռավ մենակ»: