Search
Close this search box.

Դեն Բիլզերյանը՝ իր հայկական ազգանվան մասին

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հայտարարել է, որ հայրական գծով մեկ քառորդով հայ է։ Այս մասին նա ասել է Armenia.IM կայքի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ մեծապես հպարտանում է իր հայկական ազգանվամբ։ «Հայերը հին ժողովուրդ են, որը շատ բան է տեսել և չի կոտրվել՝ շնորհիվ իր տոկունության։ Կարծում եմ՝ իմ հնարամտության համար պարտական եմ հայկական և ֆրանսիական գեներին»,-ասել է նա։

«Ես շատ ինտերնացիոնալ եմ։ Մորս կողմից ունեմ գերմանական, նորվեգական և շվեյցարական արմատներ, հորս կողմից՝ ֆրանս-կանադական և հայկական արմատներ։ Հայրս՝ Փոլը, 100 տարի առաջ Հայաստանից փախած հայերի սերունդ է։ Նա փայփայում է իր տատի փրկության պատմությունը, և մանկության տարիներին պատմել է այն ինձ։ Սակայն ես ինձ չեմ դասում որևէ ազգի։ Ես ազարտի մարդ եմ, հաճույք եմ ստանում կյաքից, չեմ մտահոգվում»։