Search
Close this search box.

Շենքի աստիճանահարթակում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել՝ 13-ամյա երեխայի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը՝ 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի աստիճանահարթակում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, 39 տարեկան։ Կասկածյալը ձերբակալվել է։

Տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։