Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավլիկ Մանուկյանը հայտարարությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով 10 մեղադրյալի նկատմամբ հուլիսի 18-ի դատական նիստին Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկանի ուղղությամբ արձակված պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ իր ընկեր Էդվարդ Գրիգորյանը:

«Արմեն Բիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը՝ կապված ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատը բացելու հեղինակը Մխիթար Ավետիսյանն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Պավլիկ Մանուկյանը:

Նիստի ընդմիջմանը լրագրողները զրուցեցին Մխիթար Ավետիսյանի եւ Էդվարդ Գրիգորյանի հետ: Նրանք վերջերս կալանքից ազատվել են: Նրանք նշեցին, որ Պավլիկ Մանուկյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 1-ը:

Տեսանյութը՝ «Հրապարակ»-ի