Search
Close this search box.

«Դարաշրջան»-ն ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում

Երկրագնդում հայկական ամենամեծ՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կրկին կուրախացնի Երևանյան հանդիսատեսին իր խիտ համերգային ծրագրով: Հուլիսի 27-ին Օպերային թատրոնի բեմը կլցվի ակադեմիայի հարյուրավոր սաներով՝ նորուբազմաժանր «Դարաշրջան» ծրագրով:

Արվեստի մյուս կարևոր իրադարձությունը՝ «Դվին 2018» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի կազմակերպվում է Ակադեմիայի կողմից, նպատակ է հետապնդում բացահայտել նոր անուններ և կերտել նրանց համար բեղմնավոր պարային ճանապարհ: Մրցույթի մեկնարկը տրված է, իսկ արդյունքները կամփոփվեն օգոստոսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մայրաքաղաքի պարասեր հասարակությունը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում սիրված Ակադեմիայի բոլոր նախաձեռնություններին: Ֆոտոշարքն ավելի ուշ:

Ինչպես միշտ Հովհաննես Գասպարյանի անվան Պարի Ակադեմիան իր երախտագիտությունն է հայտնում գործունեության մշտական գլխավորաջակից Դվին արտադրական կազմակերպությանը՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի: