Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դա եղել է անփութություն իրենց կողմից»․ Շիրակի մարզպետը՝ Փանիկ գյուղի կրակոցների ու պայթյունների մասին

Երեկ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել, որոշ ժամանակ անց պարզել են, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են: «Նման միջոցառումներ կատարելիս պետք է անպայման տեղեկացնեն համայնքին, մարզպետարանին, որը չեն արել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ ընդգծելով, որ դա եղել է անփութություն իրենց կողմից: