Search
Close this search box.

Նման հիվանդներն իրենց քայլերի համար խղճի զգացում չունեն. նրանք համարվում են ուրիշներին խաբելու մեջ փորձագետներ

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ավաղ, այդպես է…

Ըստ փորձագետների չափազանց մեծամտությունը նշան է, որ գործ ունեք հոգեկան շեղումով մարդու հետ։ Իհարկե, կան նաև շատ մեծամիտ մարդիկ։ Բայց հոգեպես շեղվածները համարվում են մեծամտության ամենամեծ մակարդակն ունեցողները։ Նրանք սեփական կարևորության մասին ուռճացված զգացում և պատկերացումներ ունեն։ Նրանք համարում են, որ բոլորից լավն են և ամեն ինչում։ Կարծում են, որ ավելիին են արժանի, քան ուրիշները։ Հաճախ անիրական հայտարարություններ են անում իրենց հաջողությունների մասին և խոսում են դրա մասին չափազանց մեծամտորեն։ Շրջապատին ստորոդասաում են և պատրաստ են նրանց վրայով անցնել, որպեսզի ստանան այն, ինչ ցանկանում են։

Այս տեսակի հիվանդներին դժվար ճանաչելու պատճառներից մեկն այն է, որ նրանցից շատերը առաջին հայացքից լավ տպավորություն են թողնում։ Իսկ պատճառն այն է, որ նրանք համարվում են ուրիշներին խաբելու մեջ փորձագետներ։ Ունակ են գրավել մարդկանց, բայց չեն կարող երկարատև հարաբերություններ պահպանել։ Նրանց սրամտությունը և հմայքը կարող են սկսզբից խաբել ձեզ, բայց հենց որ ճանաչեք նրանց, կտեսնեք բոլորովին այլ կողմը։

Այս հիվանդները մանիպուլիացիային խաղի պես են վերաբերում։ Նրանց դուր է գալիս դա որպես գործիք օգտագործելը, որպեսզի ստանան այն, ինչ ցանկանում են։ Նրանք ստուգում են այն սահմանները, որտեղ կարելի է հեռուն գնալ։ Չեն վախենում ուրիշներին ցավեցնելուց, որովհետև չեն վախենում իրենց նպատակին հասնելու համար հեռու գնալուց։

Եվ վերջապես նման հիվանդներն իրենց քայլերի համար խղճի զգացում չունեն։ Եթե նկատել եք, որ ինչ-որ մեկը իրեն անմեղ է ձևացնում, նշանակում է` գործ ունեք հոգեկան շեղում ունեցող հիվանդի հետ։ Սա հաճախ ուղեկցվում է ուրիշներին մեղադրելով և սեփական անձի վրա պատասխանատվություն կրելուց հրաժարվելով։ Հոգեկան հիվանդը կօգտագործի մանիպուլիացիայի իր տեխնիկան, որպեսզի փոխակերպի ձեր բառերը և շրջի իրավիճակը, որպեսզի մեղավոր չլինի։

Այս կարծիքին են հոգեբանները…