Search
Close this search box.

«Ժամանակ». ԲՀԿ-ն ջանք չի խնայի առավելագույն ձայներ ապահովելու համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է առանձին։ Կուսակցությունում որոշել են ջանք չխնայել առավելագույն ձայներ ապահովելու համար։

Մինչ այս պահը կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն համարվում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն չի բացառվում, որ կուսակցությունում այլ որոշում կայացվի, եւ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի ԱԻ նախարար Հրաչ Ռոստոմյանը»։