Search
Close this search box.

«Ելքից» ելք չմնաց. Ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը

ArmLife.am-ի տեղեկություններով Երևանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առանձին: «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

ՔՊ-ն առանձին կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններն: Եվ արդեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում գրասենյակներ են բացվում: Այդ հարցում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում Սասուն Միքայելյանը, ով հեղափոխությունից հետո ժամանակի մեծ մասը անցկացնում էր Հրազդանում` իր մերձավորներին տարբեր պաշտոնների նշանակելով, հիմա կարծես տեղափոխվում է Երևան:

Հիշեցնենք. որ «Ելք» դաշինքի կազմում են «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը: Վերջինս էլ քայլ է անում դեպի ԵԿՄ`ստանձնելու ղեկավար պաշտոն:

ArmLife.am