Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վթարի է ենթարկվել Երևանի փոխքաղաքապետին սպասարկող ավտոմեքենան

Սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Hyundai-ը բախումից հետո բախվել է ճանապարհի մեջտեղում կառուցված բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին՝ մասամբ մխրճվելով երկաթների մեջ։  Hyundai-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, սակայն փոխքաղաքապետը ավտոմեքենայում չի եղել։