Search
Close this search box.

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Հուլիսի 16-ին, ժամը 01:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E-klass» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ա.-ը) բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Բախման հետևանքով ուղևորը՝ Ա. Հ.-ը (1998թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա.Հ.-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: