Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՆերՈւժ» ծրագիրը մեկնարկեց. Սփյուռքի 18-35 տարեկան երիտասարդները հրավիրվում են Հայաստան՝ բիզնես հիմնելու

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եվ ուրեմն,

[ARM] Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ներՈւԺ» ծրագիրը:

Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր և ստացի՛ր մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը:

Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև մասնակցելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութն ու այցելել ծրագրի պաշտոնական կայքը՝ http://neruzh.am/: