Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ծաղկաձորում շները տանջանքով զվարճացնում են մարդկանց. «Դինգո Թիմ»-ն ահազանգում է

«Դինգո Թիմ»-ը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.

Չէինք կարող չանդրադառնալ այս խայտառակությանը, որը տեղի է ունենում Ծաղկաձորի «action park»,-ում։
Ամառվա 40+ ջերմաստիճանի պայմաններում այս շները, որոնք նախատեսված են հյուսիսում ապրելու համար, օրը մի քանի ժամ զվարճացնում են մարդկանց ու հարստացնում տերերին։
Սա խայտառակություն է համ դրանից օգտվողների, համ շներին գումարի համար չարչարողների, համ էլ պետության համար, որտեղ չկա օրենք ու կենդանիները օրենքով դասվում են գույքի շարքում։
Կոչ ենք անում չօգտվել կենդանիների տանջանքի հաշվին ստեղծված այս զվարճությունից ու բոյկոտել «action park» -ը։

Մենք շատ մեզ հույսեր ունենք, որ նման գործողությունները շուտով հնարավոր կլինի կանխել օրենքով։