Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները բացեցին կաթողիկոսի ճանապարհը

«Անսալով Տեր Կորյունին, Ջերմուկի քաղաքապետին՝ թույլ ենք տալիս, որ նստես քո մեքենան ու հեռանաս, դու արդեն քոնը ստացար, ու միշտ հիշիր՝ չենք դադարեցնելու պահանջել քո հրաժարականը»,- ասացին ցուցարարները:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շրջափակել են Գարեգին Բ-ի մեքենան:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբույան իր էջում գրել էր. «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում»: