Search
Close this search box.

«Սասնա ծռեր»-ից Թորոս Թորոսյանի կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա 23-ամյա որդին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի՝ կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա 23-ամյա որդին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը. 

«Կեանքը Դաժան Մի խաղ է՛…
Հաղորդագրություն
Սասնա Ծռեր խմբավորումը և Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իրենց խորագույն ցավակցություններն են հայտնում ՍԾ խմբավորման անդամ Թորոս Թորոսյանին, նրա տիկնոջը և բոլոր հարազատներին, նրանց միակ որդու` 23-ամյա Արման Թորոսյանի մահվան առիթով, որը տեղի է ունեցել երեկ, 13 հուլիսի երեկոյան, Արցախում, ավտովթարի հետևանքով:
Հիշեցնենք, որ Թորոս Թորոսյանը կալանավորումից դուրս է եկել նույն օրը, հուլիսի 13-ին, խափանման միջոցի փոփոխության արդյունքում»: