Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Ահաբեկչություն Պակսիտանում. կա 128 զոհ

Պակիստանի հարավ-արևմտյան հատվածի Մասթունգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, իսկ տուժածների թիվը գերազանցել է 150-ը: Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է քաղաքական հանրահավաքի ժամանակ, որին ներկա է եղել ավելի քան 1000 մարդ: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ սա 2014թ. ի վեր երկրում ամենաարյունալի ահաբեկչական հարձակման դեպքն է:

Սա անցնող շաբաթվա ընթացքում Պակիստանում տեղի ունեցած 3-րդ ահաբեկչական հարձակումն է:

 

https://youtu.be/cbpDWmTpdSk