Search
Close this search box.

Լավ կլիներ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր. վարչապետի հարցազրույցը Euronews-ին

«Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր անդամներից է, մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի 2 առաքելություններին՝ Կոսովոյի ու Աֆղանստանի: Սա հնարավորություն է տալիս մեզ ներգրավվել խաղաղության պահպանման գործընթացին: Բայց մենք նաեւ հավաքական անվտանգության խորհրդի անդամ ենք, ու մեզ տեսնում ենք անվտանգության այդ ծրագրում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ:

Պատասխանելով Ռուսաստանի հետ հավատարիմ դաշնակցային հարաբերությունները պահպանելու մասին հարցին, Ն. Փաշինյանն ասել է. «Մենք կմնանաք Ռուսաստանի մտերիմ դաշնակիցը, ծրագրում ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաեւ ՆԱՏՕ-ի ու Արեւմուտքի երկրների, Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ: Այս պատճառով էլ մենք չենք պատրաստվում կտրուկ քայլեր անել արտաքին քաղաքական բնագավառում:

Իսկ ի՞նչ կարծիքի է վարչապետը՝ ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում: Ի պատասխան, Ն. Փաշինյանը նշել է, որ այդ կոնֆլիկտը լուծման միայն ու միայն խաղաղ ճանապարհ ունի, բայց, ցավոք, վարչապետ դառնալու առաջին իսկ օրվանից նկատելի է Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվության խորացումը Հայաստանի նկատմամաբ. «Մենք տեսնում ենք, որ փոփոխվել է իրավիճակը, քանի որ այդ ագրեսիվ պահվածքը ոչ միայն Հայաստանի, այլեւ ժողովրդավարության դեմ է ուղղված: Լավ կլիներ, որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր, որ կոնֆլիկտի ռազմական լուծման ցանկացած տարբերակ հանդիպելու է միջազգային հանրության հզոր դիմադրությանը»,-ասել է վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում.