Search
Close this search box.

«Դզեց». ցնցող դրվագ Բրյուսելում. Նիկոլ Փաշինյանը «բուխանկեքով» մեր շահը չծախեց

«Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատված պարզաբանման կարիք ունի»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում:
ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք:
Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի:
Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»,-պարզաբանել է վարչապետը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հենց այս մտքին: Նա, մասնավորապես, գրել է.

Մի 10-15 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը սիրած բառ ուներ, որը հաճախ էր օգտագործում իր հոդվածներում՝ ԵՎՐՈՅՈՆՋԱ: Այսօր Նիկոլն, առանց այդ բառը բարձրաձայնելու, փաստացի ասել է եվրոպացիներին, երբ կոշտ հրաժարվել է նրանց առաջարկած ֆինանսական օգնությունից: Դզեց:

Քաղտեխնոլոգի այս գրառումը արժանացել է տարբեր մեկնաբանությունների, որոնցից մի քանիսը առանձնացնում ենք.

Svetlana Epremian. Հայաստան երկրի համար վեհությունը, ժողովրդի ինքնասիրությունը, հզոր լինելը վերջապես ունեցանք մեկը , պահելով մեր արժանապատվությունը։ Կեցցե մեր Նիկոլ Փաշայան վարչապետը

Davit Babikyan. Չհրաժարվեց, ուղղակի մենք եվրոպական ոչ փշուրներով, ոչ էլ բուխանկեքով մեր ազգային շահը չպիտի ծախենք, ասենք խտրականության դեմ պայքարի «օրենք»  ընդունելով:

Garik Ghazaryan. Փաշինյանը շատ վստահ է իր ուժերին, որովհետև ոտից գլուխ մափ- մաքուր է…դեպի հզորագույն Հայաստան