Search
Close this search box.

Պատահար Նորագավիթում. մահացածի դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով

Երեւանի Նորագավիթ թաղամասում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 13-ին ժամը 21:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Բախվել են Mercedes C մակնիշի (վարորդը՝ Լ. Հ., ծնված 1990 թ.) եւ Lada 21014 մակնիշի (վարորդը՝ Գ. Ն., ծնված 1993 թ.) ավտոմեքենաները: Գ.Ն.-ն տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: