Search
Close this search box.

32-ամյա կինը առավոտյան «Հաղթանակ», կեսօրին՝ «Կիևյան» կամուրջներից փորձել է ինքնասպան լինել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները «Հաղթանակ», կամրջի վրա ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և ցանկանում է նետվելով՝ ինքնասպան լինել:

Ոստիկանները տևական ժամանակ բանակցություններ են վարում կնոջ հետ և կարողանում են նրան վտանգավոր եզրագծից դուրս բերել, որից հետո տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նույն օրը ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներին Կիևյան կամրջի վրա մոտեցել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի կին անցել է կամրջի արգելապատնեշը և սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետելով:

Ոստիկանության ծառայողները կարողանում են համոզել այդ կնոջը, որպեսզի նա հետ կանգնի այդ ծայրահեղ քայլից, որից հետո ոստիկանները նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պարզվում է 2 դեպքում էլ ինքնապսանության փորձ կատարողը Երևանի բնակիչ, 32-ամյա Տաթևիկ Գ.-ն է, ով պատճառաբանել է, որ անձնական խնդիրների պատճառով է ցանկացել ինքնասպան լինել: