Search
Close this search box.

«Ժառանգություն»-ը պատրաստ է միանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է զորակցելու այս կառավարությանը և իր ակտիվ մասնակցությունն է ունենալու առաջիկա գործընթացներում, նշել է «Ժառանգություն» կուսակցության  նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը .«Ողջունում եմ նոր կառավարությանը, ժառանգությունն այսօր ոչ կառավարությունում է եւ ոչ էլ ընդդիմություն։ Ժամանակավոր անցման շրջանում ենք»,-նշեց Ր. Հովհաննսիյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը  միասնական ցուցակի առաջարկ եմ արել« Եթե ստացվի, ողջունելի կլինի, իսկ եթե ոչ, ապա «Ժառանգությունը» կորոշի առանձին գնալ, կամ ուրիշ ուժերի հետ»,-ասաց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով,  որ  նոր ընտրություններով 25 տարվա ընթացքում առաջին անգամ մեր ժողովուրդը կունենա իրեն պատկանող վստահելի, հաշվետու կառավարություն:

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի նաեւ Երեւանի ՏԻմ ընտրություններին։ «Հեղափոխական միասնական ցուցակով հանդես գալու նպատակ ունենք։ Մենք դեռ չենք քննարկել մասնակցության հարցը, դեռ թեկնածու չունենք։ Լավ թեկնածուներ կան, իհարկե, ցանկություն կա մասնացել»։