Search
Close this search box.

45 մլն եվրո. ուշագրավ տեղեկություն Ռոնալդուի խաղաշապիկների վաճառքից

Կրիշտիանո Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխությունից հետո` 24 ժամվա ընթացքում, թուրինյան ակումբը վաճառել է պորտուգալացու 520.000 խաղաշապիկ:

«Adidas»-ի PR բաժնի նախկին տնօրեն, ներկայում «bwin Ռուսաստան» կազմակերպության մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկոլայ Պետրոսյանն իր «Facebook»-ի էջում հայտնել է, որ եթե հաշվի առնենք խաղաշապիկների միջին գինը` 100 եվրո, ապա «Adidas»-ն արդեն աշխատել է 45 մլն եվրո:

Այս գումարից «ծեր սինյորային» բաժին է հասել մոտավորպես 7-8 մլն եվրո:

Համացանցում «Յուվենտուսի» պաշտոնական էջերի հետևորդների քանակն ավելացել է մոտավորպես 1.5 մլն եվրոյով: