Search
Close this search box.

Արմավիրցիներն ահազանգում են. Մանվել Գրիգորյանը իրենցից խլել է տներ, այգիներ ջերմոցներ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից տարբեր անձանցից կատարված շորթումների վերաբերյալ «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Արմավիրի մարզի արդեն նախկին բնակիչներից մեկի պատմելով՝ Մանվել Գրիգորյանը իրենից խլել է Ակնալիճ գյուղում գտնվող իր անասնագոմը, պտղատու ծառերով այգին և ջերմոցը: Տեղի ունեցածից հետո տղամարդն արտագաղթել է Հայաստանից:

Հաջորդ դեպքով էլ նույն մարզի մեկ այլ բնակիչ ահազանգել է, թե գեներալը սպառնալիքների ներքո իրեն դուրս է հանել հայրական տնից, որտեղ բնակվել է ընտանիքի և ծնողների հետ: Ըստ տղամարդու հայտարարության՝ դեպքը տեղի է ունեցել 20 տարի առաջ:

Արմավիրի մարզի մեկ այլ բնակչի խոսքով էլ Մանվել Գրիգորյանն իրեն սպառնացել է և վերցրել իրենց այգիները, դրա դիմաց տվել ավտոմեքենա և Էջմիածին քաղաքի ԵԿՄ-ի շենքը, սակայն որոշ ժամանակ անց գեներալի որդին այդ գույքը իրենից հետ է վերցրել