Search
Close this search box.

Երևանի քաղաքապետին չպետք է ընտրի կանանց ծեծող ավագանին

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն ունի Երևանի քաղաքապետի իր թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը: Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Ավագանուն ներկայացրեց Փոստանջյանին՝ նշելով, որ նա ազնիվ է, արդար, անկաշառ, մինչև հոգու խորքը և կրքոտ սիրում է Երևանը և ծովից ծով Հայաստանը:

Խաչատրյանը, սակայն, նշեց՝ Երևանի քաղաքապետ պետք է ընտրի ոչ թե ապօրինի, ընտրակաշառքներով, ընտրակեղծիքներով, կանանց ծեծելով ընտրված ավագանին, այլ ընտրությունների միջոցով ձևավորված օրինական ավագանին:

«Երկիր ծիրանի»-ի ներկայացուցիչն ասաց, որ իրենց խմբակցությունը պահանջում է ավագանու լուծարում և արդար ընտրությունների անցկացում: