Search
Close this search box.

«Ժողովուրդ». Զինկոմները՝ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են զինկոմները:

Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում, նաև ավելի ուշ բերման է ենթարկել զինկոմ Գևորգ Մխեյանին: Ըստ շրջանառվող լուրերի` զինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար կլորիկ գումար վերցնելու փորձի կասկածանքով: Ավելին` Մխեյանից բացի ԱԱԾ-ն բերման է ենթարկել այլ անձանց ևս, որոնք կապ են ունեցել այդ ամենի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել հայաստանյան մյուս զինկոմներում ևս, մանավանդ, երբ այս օրերին մեկնարկել է ամառային զորակոչը: Իրավապահները խիստ հսկողություն են իրականացնում բոլոր զինկոմներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները զսպելու համար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: