Search
Close this search box.

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինկոմին

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում։ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ և բերման է ենթարկել Մարտունու զինվորական կոմիսարին: Meganews.am-ին այս լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Նրա խոսքով՝ դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռ չեն կարող հաղորդել: Նշենք, որ Մարտունու զինվորական կոմիսարը Գարիկ Առաքելյանն է: