Search
Close this search box.

Աիդա Ներսիսյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներին

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ տվյալ ոլորտին անտեղյակ մեկին բարձր պաշտոնի են նշանակում, այդ պաշտոնը նրա համար դառնում է անարգանքի սյուն, որին գամում են հանցագործին: Սկսում են արհամարհել, փնովել, ցեխ շպրտել, հայհոյել… Եվ այդ մեկը շատ արագ կորցնում է նախկինում ունեցած բարի անունն ու հեղինակությունը: Լավ կլիներ, եթե Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուները սա հաշվի առնեին ու չարատավորեին ո’չ իրենց, ո’չ երևանցիների, ո’չ, առավել ևս, քաղաքամոր պատիվը: Ասում են դժվար է պաշտոնից հրաժարվելը, բայց այս դեպքում՝ գոնե ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ: