Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի հարցը Էջմիածնի քաղաքապետի օրակարգում

Էջմիածնի նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստ: Նախատեսում եմ քննարկվող հարցերի մեջ ներառել նաև ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
Կարևորելով նման նուրբ խնդրի վերաբերյալ հանրության արձագանքն ու կարծիքը նախապես գնահատելու կարևորությունը՝ ստորև քվեարկության եմ դնում հետևյալ հարցը:

Կողմ եք արդյոք, որպեսզի Մանվել Սեկտորի Գրիգորյանը զրկվի Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից»,-գրել է քաղաքապետը: