Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի փաստաբանը սլաքն ուղղում է Սաշիկ Սարգսյանի՞ն

Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այլևս ոչինչ չի խոսվում, միայն ժամանակ առ ժամանակ փաստաբանը բարձրաձայնում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին: Սակայն այս անգամ Գրիգորյանի փաստաբանը բացել է որոշակի փակագծեր.

«Մանվել Գրիգորյանը մի շարք անհամատեղելի հիվանդություններով կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում»,- ասել է պաշտպանը՝ հավելելով, որ օր օրի Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատանում, կալանավայրում կազմակերպված բուժումները բավարար չեն, և հնարավոր չէ կալանավայրում նրան անհրաժեշտ բուժում տալ»։
Ում նկատմաբ է տարբերակված մոտեցում կիրառվում և ում է ուղղում Գրիգորյանի փաստաբանն իր թափանցիկ ակնարկը: Ի վերջո, Մանվել Գրիգորյանը շարքային մեկը չէր և նրա կալանավորումը ճիշտ այնքան իրարանցում առաջացրեց, որքան օրինակ՝ Սաշիկ Սարգսյանի ձեբակալությունը, սակայն Սաշիկ Սարգսյանին ժամեր անց բաց թողեցին: Եվ այն, որ Սաշիկ Սարգսյանը կարող է ազատության մեջ լինել, իսկ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ, փաստաբանը գուցե և հենց այս հանգամանքն է դիտարկում տարբերակված մոտեցում:

ArmLife.am