Search
Close this search box.

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին 

Երևանի «Ալաշկերտ»-ը պարտությամբ մեկնարկեց  ելույթները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

Առաջին տուրում երևանյան թիմը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին  ու պարտվեց 0:3 հաշվով:

Օդսոն Էդուարդը առաջին խաղակեսի ավարտին բացեց հաշիվը, 81-րդ րոպեին Ջեյմս Ֆորեսթը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը, իսկ խաղավարտին Կալում Մաքգրեգորը հաշիվը դարձրեց 3:0 հօգուտ հյուրերի: